11 հունիսի 2019 - 14:35 AMT
ՌԴ ռազմական կցորդ. Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները վտանգավոր չեն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում:

«Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են համապատասխան հայտարարված նպատակների և խնդիրների: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», - ասել է Անդրեյ Գրիշուկը, հայտնում է Aysor.am-ը:

Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայկական կողմն ուշի ուշով հետևում է զորավարժություններին: