11 հունիսի 2019 - 15:26 AMT
ՍԴ-ն երկարացրել է Քոչարյանի գործով դիմումի ուսումնասիրման ժամկետը

Սահամանադրական դատարանը մեկ ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը, հայտնում է Aysor.am-ը։

Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը կսկսի քննել հունիսի 12-ին:

ՀՀ վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու, գործով մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դեմ ՀՀ դատախազության բողոքները։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել է Քոչարյանին ազատել կալանքից՝ Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։