11 հունիսի 2019 - 18:07 AMT
Վարդան Պետրոսյանը ելույթ կունենա Երևանում

Դերասան Վարդան Պետրոսյանը ելույթ կունենա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» ներկայացմամբ, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Պետրոսյանն այն կներկայացնի օգոստոսի 28-ին, 29-ին, 30-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում։

Վարդան Պետրոսյանը բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել 2017 թվականի մարտին:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015-ի սեպտեմբերի 2-ին որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: 2015-ի մայիսին վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի՝ 5 տարվա ազատազրկման վճիռը: