12 հունիսի 2019 - 10:46 AMT
Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներն առաջին հաջողությունն են գրանցել

Հոնկոգնում չեն դադարում բողոքներն օրեսնդրությունը փոխելու կառավարության ծրագրերի դեմ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ենթադրյալ իրավախախտներին արտահանձնել Չինաստան:

Հունիսի 12-ին հարյուրավոր ակտիվիստներ հավաքվել են հատուկ վարչական գոտու կառավարական թաղամասում, մինչդեռ կառավարությունը պատրաստվում էր համապատասխան օրինագծի քննարկմանը: Արդյունքում կառավարությունը ստիպված եղավ հետաձգել քննարկումը:

Զուգահեռ ցուցարարները փորձել են փակել տարածաշրջանի երկու առանցքային մայրուղիները, հայտնում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Հակակառավարական ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսի 9-ին: Ըստ կազմակերպիչների, ցույցերի մեկնարկից ի վեր նախկին բրիտանական գաղութի փողոցներ է դուրս եկել ավելի քան 1 մլն մարդ: Ոստիկանությունը խոսում է 240,000 ցուցարարի մասին:

Տարբեր միջազգային իրավապաշտպան խմբեր պարբերաբար հայտարարել են, որ իրենց տվյալներով, Չինաստանում չկա անկախ արդարադատություն, քանի որ դատարաններն իշխող Կոմունիստական կուսակցության հսկողության տակ են: Բացի այդ, Չինաստանում բազմաթիվ են անհիմն ձերբակալությունները, իսկ կասկածյալների հանդեպ կիրառվում են կտտանքներ, պնդում են իրավապաշտպանները: