12 հունիսի 2019 - 11:11 AMT
Ղազախստանի նորընտիր նախագահը ստանձնել է պաշտոնը

Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստանձնել է պաշտոնը՝ երդվելով հանրապետության ժողովրդին:

«Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարիմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ հետևել Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել իմ կողմից ստանձնած Ղազախստանի նախագահի բարձր պարտականությունները»,-ասել է Տոկաևը երդման հանդիսավոր արարողության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 9-ին Ղազախստանում կայացել են թվով 6-րդ նախագահական ընտրությունները: Ըստ ԿԸՀ-ի, ընտրություններում 70,96% արդյունքվ հաղթել է Տոկաևը, որին առաջադրել էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած Nur Otan կուսակցությունը: