12 հունիսի 2019 - 11:01 AMT
ԱԺ նախագահը Շվեդիայի թագավորին է հանդիպել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավի հետ: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավին մեր խորհրդարանական պատվիրակությունը ներկայացնելուց հետո 30 րոպեանոց առանձնազրույց ունեցա Նորին մեծության հետ»,- գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ մեկնարկել էր ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցը Շվեդիայի Թագավորություն: