12 հունիսի 2019 - 14:52 AMT
Հունիսի 12-17-ը կեսօրից հետո կարճատև անձրևներ կլինեն

Հանրապետության տարածքում` հունիսի 12-17-ը կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ հունիսի 12-17-ը` հատկապես կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի +30...32-ը: