12 հունիսի 2019 - 15:48 AMT
Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ դեսպանը հանկարծամահ է եղել

Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը հանկարծամահ է եղել: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:

Գառնիկ Բադալյանը ծնվել է 1958-ին Ադրբեջանի ՍՍՀ Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: Սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանական բանասիրության բաժնում:

Եղել է ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:

Դիվանագիտական աստիճանն է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր դեսպան:

ՀՀ նախագահի 2018-ի նոյեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել էր Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: