12 հունիսի 2019 - 17:30 AMT
«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղհայցի քննությունը սկսվել է

Դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» քաղաքացիական հայցի քննությունն է։

Այս հայցով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել իր հայտարարության համար, որն, ըստ Քոչարյանի, զրպարտիչ բնույթի է, գրում է «Առավոտը»։

Հայցի հիմքում, մասնավորապես, Քոչարյանի վերաբերյալ Փաշինյանի հետևյալ հայտարարությունն է. «Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանություն կազմակերպել և ասել անձեռնմխելի՞ եմ»:

Պատասխանող կողմ Փաշինյանի շահերի ներկայացուցիչը փաստաբան Գևորգ Գյոզալյանն է։ Նիստն այժմ ընդմիջվել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու որոշման դեմ բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին։Դատավորը հետաձգել է նիստը՝ կողմերին գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին՝ ժամը 10։30-ին։