13 հունիսի 2019 - 18:24 AMT
ԵՄ-ն ՀՀ-ի հետ վիզայի ռեժիմի շուրջ երկխոսությունը կդիտարկի «պատեհ պահի»

ՀՀ-ի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կդիտարկվի պատեհ պահի: Այս մասին նշվել է հունիսի 13-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:

«Պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն», - ասված է խորհրդի հայտարարության մեջ:

Նշվում է, որ քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով:

Ընթերցեք նաև՝ «ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ում դատական բարեփոխումները, պատրաստ է աջակցել»: