14 հունիսի 2019 - 11:49 AMT
Արցախում զոհված զինվորը հետմահու մեդալով է պարգևատրվել

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիրը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: