Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ելույթ է ունեցել նախկին ազատազրկվածների իրավունքների պաշտպանության մասին:
The Associated Press գործակալության փոխանցմամբ, Քարդաշյանը մասնավորապես անդրադարձել է նրանց վերասոցիալականացման խնդիրներին, աշխատանք գտնելու հնարավորություններին:
Թրամփը միջոցառման ժամանակ գովեստի խոսքեր է ասել Քարդաշյանի հասցեին՝ հայտարարելով, որ ինքը հիացած է այս ոլորտում վերջինիս գործունեությամբ:
«Նա շատ սիրված է», - ասել է ԱՄՆ նախագահը Քարդաշյանի մասին: