14 հունիսի 2019 - 13:52 AMT
Հատուկ առաջարկ ամեն ամսվա 16-ին և 17-ին՝ միայն «Ռոստելեկոմի» բաժանորդներին

Հունիսից սկսած՝ «Ռոստելեկոմը» մեկնարկում է նոր՝ «Լավ օրեր» առաջարկը, որի շրջանակում յուրաքանչյուր ամսվա 16-ին և 17-ին ընկերության բաժանորդները հնարավորություն են ստանում դիտելու բոլոր հեռուստաալիքներն՝ ավելի քան 170 (միջազգային և բարձրակարգ հեռուստաալիքներ) ու վայելելու գերարագ՝ մինչև 100Մբ/վ ինտերնետ արագությունն՝ առանց սահմանափակումների։

Եվ ամենակարևորը՝ այս ամենն առանց որևէ հավելավճարի։

«Լավ օրեր» առաջարկի շնորհիվ բաժանորդները կբացահայտեն «Ռոստելեկոմի» բազմաժանր հեռուստաալիքները, կծանոթանան հեռարձակվող հետաքրքրաշարժ բովանդակությանը և կվայելեն մինչև 100Մբ/վ գերարագ ինտերնետ արագության առավելություններն ու հնարավորությունները։ Ինչը հետագայում կօգինի նաև ընկերության այլ ծառայություններ և հեռուստաալիքներ գնելիս որոշում կայացնել։

Առաջարկը նախատեսված է ֆիզիկական անձանց համար և գործում է «Ռոստելեկոմի» ինտերնետի և Սմարթ IP հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար։