14 հունիսի 2019 - 14:11 AMT
Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսվարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել

Ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել է, որ սկզբնական փուլում այն կվերաբերվի միայն Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին:

Օրինագիծը կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Ավելի վաղ նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ՀՀ կառավարության կողմից: