14 հունիսի 2019 - 15:35 AMT
Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չի հայտնել

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու դեմ մեղադրող կողմի բողոքը քննող ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չի հայտնել:

Հունիսի 12-ին Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել նիստը նախագահող Դանիելյանին։

Հունիսի 14-ին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափնման միջոց կալանքը փոխելու դեմ բողոքի քննության ժամանակ, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ Քոչարյանը արդեն 2-րդ դատական նիստն է՝ դահլիճ է մտնում դատավորի համար նախատեսված փակ մուտքից։