15 հունիսի 2019 - 12:46 AMT
Ռոսկոմնադզորը կդիտարկի «Չերնոբիլն» արգելելու կոմունիստների պահանջը

Ռոսկոմնադզորը ստացել է «Չերնոբիլ» սերիալն արգելափակելու առաջակը, որով գերատեսչությանն է դիմել «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը: Առաջարկն ընդունվել է քննարկման:

«Մենք պարտավոր ենք քննել բոլոր առաջարկները, որ ստանում ենք: Նման դիմում, իրոք, եղել է, մենք այն կդիտարկենք ընդունված կարգով»,-ասել են Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը պահանջում է արգելել մուտքը Ռուսաստան «Չերնոբիլ» սերիալի հեղինակներին:Նաև առաջարկվում է քրեական գործեր հարուցել հեղինակների դեմ հրապարակային զրպարտության համար: Կուսակցությունը կարծում է, որ սերիալում ոչ հավաստի են ներկայացված ժամանակի իրողությունները:

«Չերնոբիլի» առաջին սերիան եթեր է դուրս եկել մայիսի 6-ին: 5 սերիայից բաղկացած սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի մասին Չերնոբիլի ԱԷԿ-ում: Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենկը: Գլխավոր դերերը կատարել են Սթելան Սքարսգարդը, Էմիլի Ուոթսոնը, Ջարեդ Հարիսը, Ռոս Արմսթրոնգը, Էդրիան Ոոուլինսը, Փոլ Ռիթերը և Ջեսսի Բաքլին: Սցենարիստն է Քրեյգ Մազինը: