18 հունիսի 2019 - 11:46 AMT
Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը լրագրողների հետ հանդիպմանը:

«Բաքուն և Իսլամաբադը հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Զորավարժությունները կայանալու են 2019-ին»,-ասել է Հասանովը, հայտնում է Interfax.az-ը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ավելի վաղ հայտարարել էր, որԱդրբեջանն ու Թուրքիան 2019-ին 13 համատեղ զորավարժություն կանցկացնեն:Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրավիրել են Վրաստանին մասնակցել այդ զորավարժություններին՝ հաջող գնահատելով եռակողմ գործակցության ձևաչափը:

Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: