19 հունիսի 2019 - 10:30 AMT
Վաշինգտոնում Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ տեղի է ունեցել ‪Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։‬

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատել են խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է հունիսի 20-ին։