19 հունիսի 2019 - 18:17 AMT
Louis Vuitton-ի սեփականատերն աշխարհում 3-րդն է $100 մլրդ կարողությամբ

Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տան սեփականատեր Բեռնար Առնոն դարձել է աշխարհում երրորդ մարդը, որն ունի $100 մլրդ և ավելի կարողություն, հայտնել է Bloomberg-ը:

Նշվում է, որ նրա կարողությունը կազմում է Ֆրանսիայի ՀՆԱ-ի 3%-ը:

Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը՝ $119 մլրդ կարողությամբ, երկրորդ տեղում Microsoft-ի սեփականատեր Բիլ Գեյթսն է՝ $106 մլրդ կարողությամբ: