25 հունիսի 2019 - 14:32 AMT
Նախագահը ԵՄ հանձնակատարի հետ խոսել է գիտության ոլորտում գործակցությունից

Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է հետազոտությունների, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշի հետ:

Նրանք անդրադարձել են Հայաստանի՝ հետազոտությունների եվրոպական տարածքին ինտեգրվելու, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում ակտիվ դերակատարությամբ հանդես գալու հնարավորություններին։

Խոսվել է նաև Եվրամիության՝ հետազոտությունների և նորարարության ոլորտների զարգացմանն ուղղված «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: