25 հունիսի 2019 - 16:04 AMT
Քոչարյանը կկալանավորվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշմամբ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի:

Դատավորը որոշել է բեկանել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը կասեցնել Մարտի 1-ի գործը և ուղարկել այն Սահմանադրական դատարան:

Ավելի վաղ Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էր ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Նրանք դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխվել էր մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ: