25 հունիսի 2019 - 17:51 AMT
Վրացական լարին արժեզրկվում է

Վրաստանի ազգային բանկի տվյալներով, երկրի ազգային արժույթը՝ լարին արժեզրկվել է:

Հունիսի 25-ի դրությամբ $1-ն արժե 2.79 լարի:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, փոխանակման կետերում $1-ի արժեքը 2.85-2.86 լարի է, Վրաստանի բանկում՝ 2.85 լարի, իսկ TBC բանկում՝ 2.86 լարի:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվել են դեպի Վրաստան ավիաթռիչքները: Ռուս զբոսաշրջիկները մինչև հուլիսի 8-ը պետք է լքեն Վրաստանը: