26 հունիսի 2019 - 10:49 AMT
Հայազգի բռնցքամարտիկը՝ WBO-ի վարկանիշի առաջին հորիզոնականում

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (World Boxing Organization/WBO) հրապարակել է տարբեր քաշային կարգերում բռնցքամարտիկների ամենամսյա վարկանիշը: Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը զբաղեցրել է WBO-ի վարկանիշի առաջին հորիզոնականը գերմիջին կարգում:

Մեկնաբանելով իր նվաճումն Instagram-ում՝ Բազինյանն ասել է, որ «համառ աշխատանքը տալիս է իր արդյունքները», հայտնում է Rusarminfo-ն:

Էրիկ Բազինյանը ծնվել է 1995-ին, Երևանում, որտեղից 2011-ին ընտանիքի հետ տեղափոխվել է կանադական Քվեբեկ: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտով է սկսել զբաղվել 2013-ից: Հայ մարզիկը 2 չեմպիոնական գոտի է պաշտպանել գերմիջին քաշային կարգում WBA և WBO վարկածներով: Կանադահայ բռնցքամարտիկը 22 հաղթանակ է տարել և ոչ մի պարտություն: