26 հունիսի 2019 - 15:48 AMT
Սան Ֆրանցիսկոյում արգելել են էլեկտրոնային ծխախոտը

Սան Ֆրանցիսկոն դարձավ ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ արգելվել են բոլոր տեսակի էլեկտրոնային գլանակները:

«Սան Ֆրանցիսկոյում ոչ ոք չպետք է էլեկտրոնային ծխախոտ վաճառի կամ տարածի»,-ասվում է քաղխորհրդի որոշման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ այդ որոշման խախտման համար վարչական տուգանք է նշանակվում՝ մինչև 1000 դոլար:

Հատկանշական է, որ Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ այն քաղաքներից է, որտեղ օրինականացվել է մարիխուանան: 2018-ին քաղաքում արգելվեց բուրումնավետ թութունի վաճառքը:

Էլեկտրոնային ծխախոտ արտադրող ամենահայտնի ընկերություն Juul Labs-ը, որի գլխամասը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, հայտարարել է, որ դեմ է, երբ անչափահասներն են օգտագործում էլեկտրոնային ծխախոտ: Նշվել է նաև, որ ընկերությունն ուղիներ է որոնելու էլեկտրոնային ծխախտոի սահմանափակման, ոչ թե արգելման համար: