27 հունիսի 2019 - 10:43 AMT
Սակագնային պլան ՎիվաՍել-ՄՏՍ-ից ՝ Z սերնդի համար. 5 մեսինջեր, ինտերնետ և ավելին

Կանխավճարային սակագնային Z պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից՝ որքան անհրաժեշտ է: Z պլանի շրջանակներում նաև տրամադրվում է ինտերնետ-փաթեթ, խոսելաժամանակ, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորություն:

«Z սերնդի ներկայացուցիչները մեծացել են տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած և թվայնացված միջավայրում:Հետևաբար այս սերնդի՝ հաղորդակցության հետ կապված պատկերացումներն ու սպասելիքները մի փոքր այլ են: Z-ը ապագայի սերունդն է՝ ազատատենչ, հավակնոտ, ստեղծագործ ու ինքնավստահ: Տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Այսպես՝ Z սակագնային պլանը, բացի ինտերնետն ու րոպեները նաև ներառում է թոփ 5 մեսինջերներից՝ Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորությունը: Այս առումով Z-ը, ինչպես նաև X և Y սակագնային պլաններն աննախադեպ հնարավարություններ են ընձեռում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Z սակագնային պլանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը՝ Ռալֆ Յիրիկյանի տեսաուղերձից:

Ինտերնետ-փաթեթի, խոսելաժամանակի, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորությունները հետևյալն են.

Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram ծառայությունների դեպքում գործում է՝ ∞ * փաթեթը: Ինտերնետը 3 ԳԲ է:

Զանգերը՝ ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան՝ 200 րոպե **:

SMS-ը դեպի ՀՀ բջջային ցանցեր՝ 200 SMS:

* Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, բացառությամբ մեսինջերների միջոցով ստացված հղումներով բովանդակություն ներբեռնելու ու դիտելու դեպքերի (օրինակ՝ Youtube). այդ դեպքերում օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը:

** 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո: