Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել 59-ամյա Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:
Նա Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարարն է:
Իր լիազորությունների 5-ամյա ժամկետը Պեյչինովիչ-Բուրիչը կսկսի կատարել սեպտեմբերի 18-ից՝ փոխարինելով ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թորբյորն Յագլանդին: Նա պատմության մեջ երկրորդ կին ղեկավարը կլինի, որը կգլխավորի կառույցը:
1989-1994թթ. ԵԽ-ն գլխավորել է ֆրանսուհի Կատրին Լալյումյերը:
Նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի այս տարվա հոկտեմբերին ու կփոխարինի Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով կառույցը ղեկավարում է 2009-ի հոկտեմբերի 1-ից։ Նա ընտրվել է 2 անգամ՝ 5 տարի ժամկետով, հայտնում է Deutsche Welle-ն:
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ստացել է 169 ձայն։ Մյուս թեկնածու՝ Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսը ստացել է 105 ձայն։