27 հունիսի 2019 - 11:34 AMT
Գործադիրն ընդունել է նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից 68,000 բարձրացնելու նախագիծը

ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստում ընդունվել է նվազագույն աշխատավարձի շեմը 55,000 դրամից 68,000 դրամի բարձրացնելու մասին նախագիծը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն ասաց, որ «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը վերաբերվելու է մասնավոր ոլորտում աշխատող 45,000 մարդու, պետական ոլորտում՝ 35,000 մարդու:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ որոշումը չի վերաբերվում բազային աշխատավարձին, որով հաշվարկվում է պետական պաշտոնյաների աշխատավարձը:

Նախագիծը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովի կողմից:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն առաջարկել են հասցնել նվազագույն աշխատավարձը 63,000 դրամի: