8 հուլիսի 2019 - 13:12 AMT
8 բալանոց երկրաշարժ Իրանում. Կա 1 զոհ և 4 վիրավոր

Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանում, Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ըստ անգլիական Express.co.uk լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր:

Ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ: