9 հուլիսի 2019 - 16:24 AMT
Ամերիաբանկը գործարկել է առաջնային շուկայի ավտոմեքենաների միասնական հարթակ

Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով. ներկայացնում է առաջնային շուկայի ավտոմեքենաների automarket.ameriabank.am հարթակը, որն այցելուներին հնարավարություն է տալիս հեշտությամբ գտնել իրենց նախընտրելի մեքենան՝ համապատասխան իրենց բյուջեին:

Հարթակում ներկայացված են հայաստանյան շուկայի հիմնական մասի առաջարկները. 24 մակնիշ, ավելի քան 150 ավտոմեքենա և 20 դիլեր:

Ընտրելով անհրաժեշտ մեքենան առաջնային շուկայի ավտոմեքենաների այս հարթակից՝ այցելուն կարող է առցանց ներկայացնել հայտ վարկի վերաբերյալ հետաքրքրվածության մասին՝ լրացնելով նվազագույն կոնտակտային տվյալներ: Բանկի աշխատակիցն ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատի այցելուի հետ՝ ներկայացված հայտի համար արդեն վարկավորման գործընթացի և պայմանների մանրամասները ներկայացնելու համար: Հարթակում մուտքագրելով վարկի նախընտրելի ամսական վճարման չափը՝ հարթակն առաջարկում է մեքենաների համապատասխան տարբերակներ:

Հարթակն ունի բազմաֆունկցիոնալ որոնման հնարավորություններ: Դրանք թույլ են տալիս օգտվել ընդլայնված ֆիլտրերից՝ գտնելով մեքենան ըստ մոդելի, ենթամոդելի, արտադրման տարեթվի և մեքենայի տեխնիկական պարամետրերի: Հարթակի առանձնահատկություններից է նաև պարզ վարկային հաշվիչի առկայությունը, որի միջոցով այցելուն կարող է հաշվարկել իր ամսական վճարի չափը՝ նշելով վարկի նախընտրելի տևողությունն ու կանխավճարի չափը:

Կայքում այցելուները կարող են տեսնել ամբողջական ինֆորմացիա դիլերների մասին՝ իրենց կոնտակտային տվյալներով, ինչպես նաև ծանոթանալ ավտովարկավորման մանրամասներին՝ այցելելով պայմանների էջ: Automarket.ameriabank.am հարթակի հնարավորություններն առաջիկայում ընդլայնվելու են՝ այցելուներին հնարավորություն տալով ստանալ օնլայն վարկավորում (սքորինգ):

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):