10 հուլիսի 2019 - 16:18 AMT
Վթարի պատճառների ուսումնասիրման աշխատանքային խումբ կստեղծվի

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։

Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։

Վթար է տեղի ունեցել ՀՀ էներգետիկ համակարգում՝ հնարավոր են անջատումներ և տատանումներ: Այդ մասին իր ֆեյսբուքյյան էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկնանջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։