11 հուլիսի 2019 - 15:13 AMT
Մինչև հուլիսի 14-ը կարճատև անձրևներ են սպասվում

Հանրապետության տարածքում`հուլիսի 11-ի ցերեկը, 14-16-ն առանձին շրջաններում, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը, 12-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 13-14-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: