12 հուլիսի 2019 - 13:52 AMT
Երևանում երթուղային նոր ավտոբուս է փորձնական գործարկվել

Հուլիսի 12-ին Երևանում փորձարկվել է գերմանական MAN մակնիշի երթուղային ավտոբուս: PanARMENIAN.Net ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ փորձարկումը նախաձեռնել է 26 համարի երթուղին սպասարկող մասնավոր ընկերությունը:

Նա նշեց նաև, որ քաղաքապետարանն ավելի վաղ ընկերություններին հորդորել էր շարժակազմի բարելավման միջանկյալ լուծումներ գտնել, մինչև մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի ամբողջական բարեփոխումը:

Ավելի վաղ Երևանում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը հայտնել էր, որ նոր ավտոբուսը երթուղի է դուրս եկել: