12 հուլիսի 2019 - 16:19 AMT
ՀՀ-ն և Իրաքը կարևորում են երկկողմ ներդրումները

Հայաստանն ու Իրաքը կարևորում են երկկողմ ներդրումները: Այդ մասին ասվել է Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպմանը Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանդես եկող հայկական ընկերությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունները տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործակցության մասին հուշագիր կստորագրեն: