13 հուլիսի 2019 - 12:54 AMT
Կիևում նռնականետից կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքին

Կիևում նռնականետից կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքին: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Կիևում հատուկ գործողություն է իրականացվում կրակողին հայտնաբերելու և ձերբակալելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ին տեղական ժամանակով 04:00-ին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հարուցվել է քրեական գործ, հայտնում է «Վեդոմոստին»:

Կրակողի դրդապատճառների մասին ոստիկանությունը ոչինչ չի հայտնել: Հեռուստաալիքը պատահարը կապել է հուլիսի 12-ին ալիքի աշխատակիցների բաց ուղերձի հետ, որով իրենք խնդրել են Ուկրաինայի ԱԱԾ-ին, դատախազությանը և դիվանագիտական հաստատություններին պաշտպանել իրենց ծայրահեղականներից, որոնք, իբր, փորձում են ազդել հեռուստաալիքի քաղաքականության վրա: