13 հուլիսի 2019 - 15:05 AMT
Կոնգրեսականները սահմանափակել են Իրանի հետ պատերազմ սկսելու Թրամփի իրավունքը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ուղղում է ընդունել, որով սահմանափակվում է նախագահ Դոնալդ Թրամփի Իրանին ինքնուրույն պատերազմ հայտարարելու և այդպիսի գործողությունները ֆինանսավորելու իրավունքը: Սահմանափակման օգտին է արտահայտվել 251 կոնգրեսական, դեմ`170-ը:

«Դա կհիշեցնի նախագահին, որ ամերիկյան ժողովուրդը նոր պատերազմ չի ցանկանում Մերձավոր Արևելքում»,-ասել է փոփոխությունների հեղինակներից մեկը`Կալիֆորնիայից Ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Հաննուն, գրում է «Վեդոմոստին» The Hill-ի վրա հղումով:

Հունիսի ավարտին Թրամփը կարգադրել էր հարվածներ հասցնել Իրանում մի շարք օբյեկտների խոցված ամերիկյան անօդաչուի պատճառով, սակայն, վերջին պահին փոխել էր որոշումը, գրել է The New York Times-ը: Իրանը խոցել էր ամերիկյան անօդաչուն`հայտարարելով, որ սարքը հունիսի 10-ին խախտել է Իրանի օդային տարածքը:

2018-ի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հետ միջուկային ծրագրի մասին համաձայնագրից դուրս գալու մասին, որը կնքվել էր 2015-ին: