Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր երկիրը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպանը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է զարգացնել երկու երկրի միջև գործակցությունը տարբեր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ՀՀ-ում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործում, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցում և այլ հարցեր: