Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, նախարարությունը մտադիր է ստանձնել Հայաստանում իրականացվող բոլոր՝ և պետական, և մասնավոր բարեգործական ծրագրերի համակարգումը։
«Պետությունը մտադիր է ներդնել «սոցիալական շտապօգնության» ծրագիր, որն ուղղված է լինելու բարեգործական ծրագրերի համակարգմանը», - նշել է Բաթոյանը։
Նա ասել է, որ այժմ բարեգործական ծրագրերն իրականացվում են «տարերայնորեն, իսկ իրենց համակարգման դեպքում դրանք կլինեն հասցեական», քանի որ կներգրավվեն նաև մարզպետարաններն ու համայնքապետարանները։
Ընթերցեք նաև՝ «2020-ի բյուջեով սոցապ ոլորտին 42 մլրդ դրամով ավելի գումար կտրամադրվի»: