15 հուլիսի 2019 - 13:43 AMT
Մշակող արդյունաբերության 10-ից ավելի ճյուղ երկնիշ աճ ունի

2019 թվականի հունվար-մայիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում մշակող արդյունաբերությունն աճել է 8.2%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում 10.2%-ով աճել է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, 50%-ով՝ մանածագործական արտադրատեսակների արտադրությունը, 33.2%-ով՝ հագուստի արտադրությունը:

36%-ի աճ է գրանցվել պոլիգրաֆիական գործունեության և գրառված կրիչների բազմացման ոլորտում, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունն աճել է 32.8%-ով, ռետինե և պլաստմասե արտադրատեսակներինը՝ 13.3%-ով, այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակներինը՝ 24%-ով, պատրաստի մետաղե արտադրատեսակներինը, 33.6%-ով:

Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունն աճել է 79%-ով, էլեկտրական սարքավորանքինը՝ 44.8%-ով, մեքենաների և սարքավորանքի արտադրությունը՝ 38.7%-ով, և կահույքի արտադրությունը 32%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին 7-8%-անոց աճ է գրանցել սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտում: