15 հուլիսի 2019 - 14:41 AMT
ՀՀ-ն 6-րդն է մեկ շնչին ամենաշատ աղբ ստեղծող երկրների ցանկում

Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանը 6-րդ տեղն է զբաղեցնում մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ ստեղծող երկրների շարքում, այս մասին հայտնել է USA Today-ը:

Ըստ ՀԲ-ի ուսումնասիրության, երկրում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16.3 տոննա աղբ, 2017-ին Հայաստանում, ընդհանուր առմամբ, եղել է ավելի քան 47.8 մլն տոննա աղբ:

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկիրը Կանադան՝ 36 տոննա, երկրորդում Բուլղարիան է՝ 26.7 տոննա, երրորդում՝ ԱՄՆ-ն՝ 26 տոննա: Տասնյակում են հայտնվել նաև Ֆինլանդիան, Էստոնիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան և Սերբիան: