15 հուլիսի 2019 - 17:47 AMT
ՃՈ-ն մեկ շաբաթում 77 անսթափ վարորդ է հայտնաբերել

Հուլիսի 8-14-ը Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում և մարզերում:

Իրականացված գործողությունների արդյունքում վերոնշյալ ժամանակահատվածում հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող 77 վարորդ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևան-Սևան ավտոճանապարհին: Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ: ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը:Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը