ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է, որ Գառնիի տարածքում շուտով կսկսվի հայտնի բաղնիքի խճանկարի տարածքի բարեկարգումը:
Նախարարն այցելել է Գառնի և Գեղարդ պատմամշակութային հուշարձանների տարածք։
Հարությունյանը նաև հայտնել է, որ Գեղարդում էլ են առկա խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն Հայ առաքելական եկեղեցու պատասխանատուների հետ և արագ լուծումներ տրվեն: