16 հուլիսի 2019 - 10:55 AMT
Տոնոյանը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացմանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 15-ին մասնակցել է Երկրապահ կամավորականների միության` ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։

Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և պատանիներին ճամբարային հավաքի առթիվ՝ մաղթելով բարձր պատրաստականություն և ակտիվ մարզումներ առաջիկա օրերի ընթացքում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: