16 հուլիսի 2019 - 12:17 AMT
Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով ԲԴԽ նիստ կհրավիրվի

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԲԴԽ անդամներ Հայկ Հովհաննիսյանի ու Լիպարիտ Մելիքջանյանի հետ նիստ են հրավիրել՝ խորհրդի նորընտիր անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով:

Նիստը կկայանա հուլիսի 18-ին՝ ժամը 11։30-ին:

«Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար», - գրել է Բեքմեզյանը։

Ավելի վաղ Նախշուն Տավարացյանը դատավորների ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ: