16 հուլիսի 2019 - 13:06 AMT
ԱԳՆ-ն ՀՀ-ի տեսարժան վայրերը Minecraft-ով վերաստեղծելու մրցույթ է հայտարարել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի տեսարժան վայրերը Minecraft տեսախաղում վերաստեղծելու մրցույթ է հայտարարել: Այս մասին գրառում է արվել գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում:

Արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության շենքի պատճենը՝ ստեղծված համակարգչային խաղի միջոցով։

Մրցույթի հաղթողը կպարգևատրվի ՀՀ ԱԳՆ հատուկ մրցանակով։

Minecraft տեսախաղ է, որը ստեղծվել է 2009 թվականին։ Այն խորանարդներից կազմված եռաչափ աշխարհ է, որտեղ խաղացողին հնարավորություն է տրվում վերադասավորել, վերակառուցել այն, ստանալ բարդ օբյեկտներ: