16 հուլիսի 2019 - 17:38 AMT
ՀՀ-ում Կիլիկիայի թագավորության մասին պրոմո ֆիլմ է նկարահանվել

Հայաստանում պրոմո ֆիլմ են նկարահանել Կիլիկիայի թագավորության մասին, որը գոյատևել է 1080-1375թթ.:

«Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմըպատմում է Հայաստանի և համաշխարհային պատմության կարևոր շրջանի մասին՝ Կիլիկիան միջազգային կենտրոն էր և զգալի դերակատարություն ուներ տարածաշրջանի զարգացման գործում:

Ֆիլմը բաղկացած է երեք 5 րոպեանոց մասերից, որից յուրաքանչյուրը ներկայացնում է Կիլիկիայի հայոց թագավորության պատմության 100 տարին՝ Կիլիկիայի հիմնադրումից մինչև վերածումը իշխանությունից թագավորության և անկումը:

Եռապատման ռեժիսորն է Աշոտ Առաքելյանը: «Կիլիկիա. Առյուծների երկիրը» պրոմո ֆիլմը նկարահանվել է ըստ Հարութ Խաչադուրյանի գաղափարի և նրա աջակցությամբ:

Կիլիկիայի հայոց թագավորությունը, հայտնի նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան, միջնադարյան հայկական անկախ պետություն էր: Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։ Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: