17 հուլիսի 2019 - 17:57 AMT
Նունու Գոմեշը 2-օրյա այցով ՀՀ-ում է. Նա այցելել է Ծիծեռնակաբերդ

Երկօրյա այցով Հայաստանում է Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրո-2020-ի ՈւԵՖԱ-ի դեսպան Նունու Գոմեշը:

Նա այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Գոմեշը հետևելու է այս օրերին Երևանում ընթացող Եվրոպայի ֆուտբոլի Մ19 տարեկանների առաջնությանը:

«Ես առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ: Այստեղ եմ եկել նաև տարիներ առաջ ազգային թիմի հետ»,- «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ. ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը: