19 հուլիսի 2019 - 17:19 AMT
Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամի պաշտոնից

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջը:

Ավելի վաղ ԲԴԽ-ն երկու օր հարցը քննարկելուց հետո որոշում է կայացրել մերժել Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը։

Նախշուն Տավարացյանը դատավորների ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ: