19 հուլիսի 2019 - 18:13 AMT
Արդարադատության նախարարն ու կաթողիկոսը Ստամբուլյան կոնվենցիան են քննարկել

Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, որի հետ քննարկել են Ստամբուլյան կոնվենցիան, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգություններին ի պատասխան ՀՀ Արդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումները:

Զրույցի ընթացքում խոսվել է ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: