20 հուլիսի 2019 - 11:43 AMT
Ռամոսն ապօրինի ծառահատման համար €250,000-ով տուգանվել է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը տուգանվել է €250,000-ի չափով ապօրինի ծառահատման համար, հայտնել է Sovsport.ru կայքը։

Ֆուտբոլիստը հատել 80 սոճու և կաղնու ծառ իր տանը հարակից տարածքում։

Բնապահպանները հայտարարել են, որ Ռամոսը բնության հանդեպ աննախադեպ վատ վերաբերմունք է դրսևորել։