22 հուլիսի 2019 - 10:35 AMT
Զելենսկու ուժն առաջատար է Ռադայի արտահերթ ընտրություններում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 30.9%-ի մշակման արդյունքներով առաջատարն է հուլիսի 21-ին կայացած Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը:

Ռադա է անցել հինգ կուսակցություն: Երկրորդ տեղում է «Ընդդիմաիր պլատֆորմ - Հանուն կյանքի» կուսակցությունը, Վիկտոր Մեդվեդչուկի, Յուրի Բոյկոյի և Վադիմ Ռաբինովիչի կուսակցությունը 12.6%-ով երրորդն է:

Երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը» հավաքել է 8.7%, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ուժը 8.2%:

Խորհրդարան անցած կուսակցրությունները կստանան 225 մանդատ, ևս 199 պատգամավոր ընտրվում Է միամանդատ օկրուգներում: